ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տնօրենի ամուսինն ասում է՝ ոտքներդ կջարդեմ». Մալաթիայի կենտրոնական գրադարանում հեռացվել է 11 աշխատակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի ամիս է` լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ում։

Գրադարանի աշխատակիցներից Գայասնե Ղալաչյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գրադարանի նորանշանակ տնօրենը անհիմն պատճառներով գրադարանի ողջ անձնակազմին աշխատանքից ազատել է:

«Աշխատակիցների հետ խոսում է անհարգալից ձևով, վիրավորանքներով: Ամուսինը մտել է գրադարան, ահաբեկում է, ասում է՝ ոտքներդ կջարդեմ»,-ասաց նա:

ArmLur.am-ը զրուցել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կենտրոնական գրադարանի նորանշանակ տնօրեն Անուշ Գալաստյանի հետ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս