ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մարտի 17-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեստեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» եւ «Յուվենտուս» – «Օլիմպիկ Լիոն» պատասխան հանդիպումները հետաձգվել են անորոշ ժամանակով: Պատճառը COVID -19 կորոնավիրուսն է, որը նոր թափ է ստացել Եվրոպայում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով է վարակվել «Ռեալ Մադրիդի» բասկետբոլային թիմի խաղացողներից մեկը, ինչ պատճառով կարանտին էր հայտարարվել «Ռեալի» եւ բասկետբոլային եւ ֆուտբոլային թիմերում:
Կորոնավիրուս էր հայտնաբերվել նաեւ «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանիի մոտ: Հավելենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 70.000-ը:
Էդմոն Մարտիրոսյան