Կորոնավիրուսի դեպքերի աճով պայմանավորված Հայաստանում շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները։ Ինչպես հայտնի է, այս պահին առկա պաշտոնական տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակվածների թիվը 15-ն է։
Եվ ահա, երեկվանից հայտարարություններ են հնչում տարբեր ընկերությունների կողմից, որոնք սկսել են աշխատել օնլայն ռեժիմով կամ ժամանակավորապես դադարեցնում են իրենց գործունեությունը։ Այսօր այդպիսի հայտարարություններն ավելացել են։ Օրինակ ժամանակավորապես չեն աշխատում մի քանի մարզասրահներ՝ հայտարարելով, թե լրացուցից կտեղեկացնեն աշխատելու ժամկետների մասին։
Նաեւ քիչ առաջ Պետական կամերային երաժշտական թատրոնը չեղարկեց մարտի 14-ի և 15-ի բոլոր ներկայացումները։ Հավելենք, որ երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նաեւ կոչ արեց այս փուլում հրաժարվել զանգվածային միջոցառումներից, հարսանիքներից, նշանադրության արարողություններից։