Պոլ Պոգբան կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» առաջիկա ամռանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է տեղափոխվել իսպանական «Ռեալ Մադրիդ» առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է The Sun-ը։ Աղբյուրի փոխանցմամբ աշխարհի չեմպիոնի տրանսֆերը «սերուցքայինների» վրա կարող է արժենալ 100մլն եվրո։ Հենց այդքան էր «Յունայթեդը» վճարել Թուրինի «Յուվենտուսին» ֆրանսիացի ֆուտբոլիստի դիմաց։

Հիշեցնենք, որ Պոգբայի «Ռեալ» տեղափոխության խոսակցությունները սկսվել են դեռեւս նախորդ ամառվանից, սակայն մինչ օրս Պոլը պաշտպանում է «Կարմիր Սատանաների» գույները։ Ամեն դեպքում տրանսֆերի իրականացումը առաջիկա ամռանը շատ հավանական է թվում, քանի որ Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հանդես է եկել հայտարարությամբ, որը կարելի է համարել ակնարկ ՝ Պոգբայի Իսպանիայի մայրաքաղաք տեղափոխության մասին․«Ես փորձում եմ մի հիանալի ֆուտբոլիստի տեղափոխել Մադրիդի «Ռեալ»։ Ամռանը ես կփոձեմ անել դա։ Իմ հաճախորդների եւ ինձ համար դա հպարտություն կլինի, քանի որ «Ռեալը» մեծագույն ակումբ է»,-ասել է ֆուտբոլիստի գործակալը։ Հիշեցնենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Թուրինի «Յուվենտուսը»։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս