Որոշում է ընդունվել ժամանակավորապես սահմանափակել մի շարք բժշկական արտադրատեսակների արտահանումը Հայաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոշում է ընդունվել ժամանակավորապես սահմանափակել մի շարք #բժշկական արտադրատեսակների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից: Այս մասին հայտնում է հայկական միասնական տեղեկատվական համակարգը։

Արտադրատեսակների ցանկը ➡️ https://bit.ly/2QvhaXh

Նշված արտադրատեսակների արտահանումը կարող է թույլատրվել Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը։

Որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա:




Լրահոս