ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել համաշխարհային հրադադարի կոչով՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հանդես է եկել համաշխարհային հրադադարի կոչով:

«Մեր աշխարհը կանգնած է ընդհանուր թշնամու՝ COVID-19 կորոնավիրուսի առաջ: Վիրուսը խոցում է բոլորին՝ անկախ էթնիկ կամ խմբային պատկանելիությունից, ազգությունից կամ դավանանքից: Այն անգթորեն հարվածում է բոլորին: Միևնույն ժամանակ աշխարհով մեկ չեն դադարում զինված հակամարտությունները»,- Գուտերիշի հայտարարությունը ներկայացնում է ТАСС գործակալությունը:

Նրա խոսքով՝ առավել խոցելի են կանայք և երեխաները, հաշմանդամություն ունեցողները և տեղահանվածները, որոնք էլ առավել թանկ են վճարում։




Լրահոս