Քաթարի «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավին, ով ժամանակին պաշտպանել է կատալոնական «Բարսելոնայի» գույները, չի թաքցրել այն, որ ցանկանում է գլխավորել իր նախկին ակումբը.
«Ես իսկապես ցանկանում եմ վերադառնալ «Բարսելոնա»: Հիմա, երբ արդեն ձեռք եմ բերել որոշակի մարզչական փորձ, հասկացել եմ, որ կարող եմ ինչ-որ բան տալ ֆուտբոլիստներին: Ես թիմի ներկայացուցիչներին հասկացրել եմ, որ ինձ տեսնում եմ մի նախագծում, որը պետք է կառուցվի զրոյից, որտեղ որոշումները պետք է միայն ես կայացնեմ: Այո, ես մերժել եմ «Բարսելոնային» Էռնեստո Վալվերդեի հեռանալուց հետո, եւ ես չեմ զղջում դրա համար կամ հետ չեմ վերցնում իմ խոսքերը: Ես ցանկանում եմ աշխատել այնպիսի մարդկանց հետ, որոնց լիովին կվստահեմ: Հանդերձարանում ոչ մի թունավոր մարդ պետք է չլինի»,- Չավիի խոսքերն է փոխանցում La Vanguardia-ն:
Էդմոն Մարտիրոսյան