Նեյմար, Բեյլ, Կոուտինյո․․․տրանսֆերային ամենավերջին նորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առջեւում ամառային տրանսֆերային պատուհանն է։ Ֆուտբոլային գրեթե բոլոր առաջնությունները COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով շարունակում են մնալ դադարեցված։ Օգտվելով ստեղծված դադարից ֆուտբոլային ակումբները արդեն սկսել են կազմել իրենց տրանսֆերային ծրագրերը։
ArmLur.am-ը առաջարկում է ծանոթանալ տրանսֆերային ամենավերջին նորություններին։

«Մանչեստեր Յունայթեդը» հրաժարվել է ձախ պաշտպան ձեռքբերելու մտքից


Անգլիական «Մանչեստեր Յունայթեդը» դադարեցրել է ձախ պաշտպանի որոնումները։ Այս մասին տեղեկացնում է The Sun-ը։ Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբի ղեկավարությունը տպավորված է թիմի 19-այա պաշտպան Բրանդոն Ուիլյամսի խաղից եւ հաջորդ մրցաշրջանում էլ մեծ հույսեր է կապում նրա հետ։ «Մանչեստեր Յունայթեդի» ակադեմիան ներկայացնող ֆուտբոլստը Սուրբ Ծննդյան տոներից առաջ է ակումբի հետ երկարաձգել պայմանագիրը մինչեւ 2022 թվական։

Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային նոր թիրախ ունի

Մադրիդի «Ռեալը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքւմ ցանկանում է թիմ հրավիել ֆրանսիական «Լիլի» ֆուտբոլիստ Բուբակարի Սումարեին, հաղորդում է Le10Sport-ը։ 21-ամյա ֆուտբոլիստը հունվարին մոտ էր անգլիական «Նյուքասլ Յունայթեդին» միանալուն, սակայն վերջին պահին տրանսֆերը ձախողվել է։ «Կաչաղակները» դեռ պայքարում են կիսապաշտպանի համար, սակայն արդեն ունեն լուրջ մրցակից։
«Մանչեստեր Յունաթեդն» ու «Լիվերպուլը» նույնպես հետաքրքրված են Սումարեի ծառայություններով։

Անչելոտին հետեւում է Բեյլին եւ Խամեսին

Անգլիական «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Գարեթ Բեյլի եւ Խամես Ռոդրիգեսի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca-ն ՝ Անչելոտին հասկանում է, որ 2 ֆուտբոլիստների տրանսֆերները իրականացնելը գրեթե անհնար է լինելու, բայց հուսով է, որ կկարողանա համոզել նրանցից մեկին տեղափոխվել «Էվերտոն»։ Մասնագետը կարծում է, որ եթե այդ զույգից մեկը որոշի կարիերան շարունակել անգլիական ակումբում, ապա մյուսը նույնպես կհետեւի այդ օրինակին։ Հիշեցնենք, որ Բեյլն ու Խամեսը Անչելոտիի գլխավորությամբ հանդես են եկել Մադրիդի «Ռեալում»։

«Բարսելոնան» 80մլն եվրո է պահանջում Կոուտինյոյի տրանսֆերի դիմաց

Կատալոնական «Բարսելոնան» սահմանել է այն գինը, որի դիմաց պատրաստ է բաժանվել թիմի բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյից։ Ինչպես տեղեկացնում է The Evening Standard-ը ՝ կատալոնական ակումբը կվաճառի կիսապաշտպանի տրանսֆերը 80մլն եվրոյի դիմաց։ Բրազիլացին այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում»։ Նշվում է, որ «Բավարիան» ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի նվազումից հետո մտածում է նրա ամբողջական տրանսֆերը ձեռքբերելու մասին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնան» Կոուտինյոյի դիմաց պահանջում էր 120մլն եվրո։
Իսպանական Sport-ն էլ իր հերթին տեղակցնում է, որ բրազիլացուն իրենց կազմում ցանկանում են տեսնել նաեւ անգլիական գրանդները ՝ «Չելսին», «Տոտեհեմը» եւ «Մանչեստեր Յունայթեդը»։Նշվում է, որ անձամբ Կոուտինյոն նույնպես ցանկանում է վերադառնալ Պրեմիեր լիգա։ Աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ Լոնդոնի կապույտ հատվածը ներկայացնող թիմը արդեն առաջ է անցել իր մրցակիցներից եւ սկսել է բանակցությունները Ֆելիպեի հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է նաեւ «Լեսթեր Սիթին»,որը պատրաստ է միայն վարձակալել ֆուտբոլիստին։

«Սիթին» չի կարողանում համաձայնության գալ «Ռեալի» հետ


Անգլիական «Մանչեստեր Սիթին» ցանկանում է իր կազմում տեսնել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանին, հաղորդում է Defensa Central-ը։ Նշվում է, որ մադրիդյան ակումբը մերժել է եւ մերժելու է «Քաղաքայինների» յուրաքանյուր առաջարկ, քանի որ չի ցանկանում բաժանվել աշխարհի չեմպիոնից։ «Մանչեստեր Սիթին» կենտրոնական պաշտպանի փնտրտուքների մեջ է։ Ակումբում կարծում են, որ Ջոն Ստոունզը եւ Նիկոլաս Օտամենդին այն պաշտպանները չեն, որոնք կարող ենք զույգ կազմել Այմերիկ Լյպորտի հետ։

«Յուվենտուսը» հետեւում է Մաուրո Իկարդիի շուրջ զարգացող իրադարձություններին

Թուրինի «Յուվենտուսը» ուշի-ուշով հետեւում է Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի շուրջ զարգացող իրադարձություններին։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։ Ֆուտբոլիստը այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ի կազմում։ Իկարդիին «Յուվետուսը» ցանկանում էր ձեռքբերել դեռ նախորդ ամռանը, սակայն տրանսֆերը չկայացավ։ Ամեն դեպքում, թուրինյան ակումբը դեռեւս պայքաորւմ է արգենտինացի հարձակվողի հաար, չնայած այդ պայքարում շահեկան դիրքում է գտնվում հենց ՊՍԺ-ն։ Արգենտինացին Լիգա 1-ի այս մրցաշրջանում դարձել է 12 գոլի եւ 2 գոլային փոխացման հեղինակ։

«Ատլետիկոն» ֆավորիտ է Ռակիտիչի համար պայքարում

Կատալոնական «Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ամենայն հավանականությամբ կհեռանա թիմից։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն», ով ֆուտբոլիստի համար պայքարում նույնիսկ ֆավորիտ է։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, մադրիդյան ակումբը 31-ամյա կիսպաշտպանի համար պատրաստ է վճարել 17մլն ֆունտ ստերլինգ։
Mundo Deportivo-ն էլ իր հերթին տեղեկացնում է, որ Իվան Ռակիտիչի համար պայքարի մեջ են ներքաշված նաեւ միլանյան երկու ակումբները՝ «Ինտերն» ու «Միլանը»։
Հավելենք, որ Ռակիտիչը «բլաուգրանայի» մեկնարկային կզմում տեղը կորցրել է հոլանդացի երիտասարդ ֆուտբոլիստ Ֆրենկի դե Յոնգի ժամանումից հետո։
Խորվաթին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաեւ անգլիական «Մանչեստեր Յունայթեդն» ու Թուրինի «Յուվենտուսը»։

«Սելտիկի» աստղը ՝ «Միլանի» դիտակետում

Իտալական «Միլանը» տրանսֆերային պատուհանի բացվելուն պես կփորձի պայմանագիր կնքել շոտլանդական «Սելտիկի» պաշտպան Քրիստոֆեր Այերի հետ, հաղորդում է Calciomercato-ն։ Միլանում հույս ունեն, որ կկարողանան ձեռքբերել նորվեգացի ֆուտբոլիստին, սակայն նրանք տեղեկացել են, որ «Սելտիկը» Այերին չի պատրաստվում բաց թողնել քիչ գումարի դիմաց։

«Յունայթեդը» դադարել է մտածել Հարի Քեյնի մասին

Անգլիական «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը առաջիկա ամռանը չի համալրի «Մանչեստեր Յունայթեդի» շարքերը։ Այս մասին տեղեկացնում է Manchester Evening News-ը։ Նշվում է, որ մանկունյանցիները գրեթե շանս չունեն Քեյնին ձեռքբերելու, որովհետեւ վերջինիս պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականին։ «Տոտենհեմը» Գարեթ Բեյլի տրանսֆերը «Ռեալին» վաճառելուց հետո ամեն ինչ կանի իր ներկայիս առաջատարին պահպանելու համար։ Քեյնին մոռնալուց հետո, ըստ աղբյուրի՝ «Կարմիր սատանաները» կենտրոնացել են «Բորուսիա Դորտմունդի» եւ «Աստոն Վիլլայի» ֆուտբոլիստներ Ջեյդոն Սանչոյի եւ Ջեք Գրիլիշի տրանսֆերները ձեւակերպելու վրա։

Բերնարդը կարող է կարիերան շարունակել «Ռոմայում»

Անգլիական «Էվերտոնի» բրազիլացի ֆուտբոլիստ Բերնարդը հետաքրքրել է իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային։ Այս մասին տեղեկացնում է Calciomercato-ն։ Ըստ աղբյուրի՝ հռոմեական ակումբը ֆուտբոլիստի համար մերսիսայդցիներին պատրաստ է առաջարկել 16մլն ֆունտ ստերլինգ։Նշվում է, որ անձամբ Բերնարդը նույնպես ցանկանում է հեռանալ «Էվերտոնից», քանի որ դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի իրեն տրամադրած խաղային ժամանակից։

«Արսենալն» ու «Բորուսիա Դորտմունդը» կպայքարեն «Ռեալի» երիտասարդ ֆուտբոլիստի համար


Անգլիական «Արսենալն» ու գերմանական «Բորուսիա Դորտմունդը» ցանկանում են իրենց կազմում տեսնել Մադրիդի «Ռեալի» 19-ամյա ֆուտբոլիստ Սեզար Պինային։ Այս մասին տեղեկացնում է AS-ը։ Երիտասարդ ֆուտբոլիստին ձեռքբերելու առաջարկ «Ռեալին» հասցրել է կատարել «Օլիմպիկ Լիոնը», սակայն այն մերժվել է մադրիդցիների կողմից։

ՊՍԺ-ն պատրաստ է բանակցել «Բարսելոնայի» հետ

Ֆրանսիական ՊՍԺ-ն վերջապես պատրաստ է բանակցություններ վարել «Բարսելոնայի» հետ ՝ թիմի հարձակվող Նեյմարի տրանսֆերի հետ կապված։ Ինչպես տեղեկացնում է Sport-ը, ՊՍԺ-ի ղեկավարությունները արդեն բաց է բանակցությունների համար։ Նշվում է,որ Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»։ Հավանական գործարքի մեջ կարեւոր դեր կարող է խաղալ կատալոնացիների հարձակվող Անտուան Գրիզմանը, ով հնարովոր է ներառվի երկար ձգձգվող գործարքի մեջ։ Հիշեցնենք, որ բրազիլացին Լիգա 1- ի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 13 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ։

«Միլանը» ծրագրում է գնել «Բենֆիկայի» երիտասարդ աստղին

Իտալական «Միլանը» հույս ունի, որ կկարողանա հաջող բանակցությունների արդյունքում թիմը համալրել պորտուգալական «Բենֆիկայի» 20-ամյա ֆուտբոլիստ Ֆլորենտինոյով։ Ըստ Tuttosport-ի Ֆլորենտիոն «ռոսոներիների» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է։ Նշվում է, որ հանուն նրա «Միլանը» պատրաստ է հակառակ ուղղությամբ ուղարկել թիի բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Պակետային։

«Քրիստալ Փելասը» կրկին ցանկանում է գնել Նաթան Ֆերգյուսոնին

Անգլիական «Քրիստալ Փելասը» ամեն ինչ կանի «Վեստ Բրոմվիչի» ֆուտբոլիստ Նաթան Ֆերգյուսոնի տրանսֆերային իրավունքները ձեռքբերելու համար։ Այս մասին տեղեկացնում է Express and Star-ը։ «Քրիստալ Փելասը» ֆուտբոլիստին ցանկանում էր գնել նաեւ նախորդ ձմռանը։ Կողմերը արդեն համաձայնության էին հասել, տրանսֆերը պետք է արժենալ 11մլն ֆունտ ստերլինգ, սակայն Ֆերգյուսոնի ստացած վնասվածքը պատճառ դարձավ, որ գործարքը չկայանա։ Ֆերգյուսոնը վիրահատվել է եւ այժմ փորձում է վերադարնալ իր նախկին մարզավիճակին։ «Քրիստալ Փելասը» կրկին հետեւում է ֆուտբոլիստին եւ չի բացառվում, որ արդեն ամռանը Նաթան Ֆերգյուսոնը հայտնվի «Սելհարստ Պարկում»։

ՊՍԺ-ի մեկ այլ ֆուտբոլիստ՝ «Բարսելոնայի» դիտակետում

Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Լեւին Կուրզավան հնարավոր է կարիերան շարունակի կատալոնական «Բարսելոնայում»։ Ինչպես տեղեկացնում է Sport-ը ՝ «բլաուգրանան» արդեն սկսել է բանակցություններ վարել փարիզյան թիմի ձախ պաշտպանի հետ։ Հիշեցնենք, որ Կուրզավայի եւ ՊՍԺ-ի գործող պայմանագիրը ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։

Հակիմին նոր պայմանագիր չի ստորգել «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալի» մարոկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին, ով այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Բորուսիա Դորտմունդում», նոր պայմանագիր չի համաձայնեցրել «Արքայական ակումբի» հետ։ Այս մասին անձամբ տեղեկացրել է ֆուտբոլիստի գործակալը՝ Ալեխանդրո Կամանոն, ով տեղեկացրել , որ բանակցությունները «Ռեալի» շարունակվում են եւ հստակություն կլինի միայն Կորոնավիրուսի համաճարակի ավարտից հետո։ Այս մասին տեղեկացնում է Goal-ը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ իսպանական Marca-ն հայտնել էր, որ Հակիմիի եւ մադրիդյան թիմի միջեւ պայմանագիրը երկարաձգվել է մինչեւ 2023 թվական։Աշրաֆ Հակիմին Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 3 գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ։

Պերեյրան ցանկանում է մնալ «Մանչեստեր Յունայթեդում»

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան կշարունակի պաշտպանել «Կարմիր Սատանաների» գույները։ Այս մասին տեղեկացնում է Goal-ը։ Անդրեաս Պերեյրան մանկունյանցիների համար շատ կարեւոր դեր է խաղում ընթացիկ մրցաշրջանում, որտեղ բրազիլացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման։ Ֆուտբոլիստը հայտարարել է,որ ցանկանում է երկար մնալ թիմում եւ տիտղոսներ նվաճել։ Ֆուտբոլիստը քաջ գիտակցում է, որ պետք է շարունակի ջանասիրաբար աշխատել ՝իր տեղը մանչեստերյան թիմում պահպանելու համար։

«Յուվենտուսը» ցանկանում է բաժանվել Դուգլաս Կոստայից եւ պայմանագիր կնքել Ֆերրան Տորեսի հետ

Թուրինի «Յուվենտուսը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կվաճառի թիմի ֆուտբոլիստներ Դուգլաս Լոստային եւ Ֆեդերիկո Բերնարդեսկիին, հաղորդում է Goal-ը։ Ըստ աղբյուրի՝ Կոստան եւ Բերնարդեսկին չեն տպավորել թուրինյան թիմի ղեկավարությանը եւ այդ պատճառով էլ ակումբը պատրաստ է հրաժարվել նրանց ծառայություններից։Նշվում է, որ «բիանկոներիները» ամռանը կփորձեն ձեւակերպել իսպանական «Վալենսիայի» կիսապաշտպան Ֆերրան Տորեսի տրանսֆերը։
Հիշեցնենք, որ վերջինս Իսպանիայի Մ-19 հավաքականի հետ կարողացել էր նվաճել Հայաստանում կայացած Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության չեմպիոնական գավաթը։

Իտալական գրանդները ցանկանում են «համփշտակել» «Չելսիի» պաշտպանին

Անգլիական «Չելսիի» իտալացի պաշտպան Էմերսոնը կարող է կարիերան շարունակել Ապենինյան թերակղզում։ ԻՆչպես տեղեկացնում է Goal-ը ՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Նապոլին» եւ «Ինտերը»։ Եթե լոնդոնյան ակումբը որոշի ֆուտբոլիստին հանել տրանսֆերի, ապա այս թիմերը պատրաստ են պայմանագիր առաջարկել Էմերսոնին։ Հիշեցնենք, որ Էմերսոնի եւ «կապույտների» գործող պայմանագիրը ավարտվում է 2022 թվականի ամռանը։

Թուրքական ակումբը հետաքրքրված է Շյուրլեով

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի հարձակվող Անդրե Շյուրլեն, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Մոսկվայի «Սպարտակի» կազմում, կարող է կարիերան շարունակել թուրքական «Բեշիկտաշի» կազմում։ Ըստ մի շարք պարբերականների, 2014 թվականի աշխարհի չեմպիոնը, չի ցանկանում կարիերան շարունակել մոսկովյան թիմում վարձակալության ժամկետի լրանալուց հետո։ Նշվում է, որ «Բեշիկտաշը» այն հավանական ակումբներց է,որտեղ հնարավոր է, որ կարիերան շարունակի Շյուրլեն։ Հիշեցնենք,որ հարձակվողը Ռուսաստանի Խրեմիեր լիգայի այս մրցաշրջանում դարձել է 1 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ։

Սկամական ՝ Իբրահիմովիչի փոխարինող

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ամենայն հավանականությամբ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։ Իբրակադաբրան խնդիրներ ունի միլանդյան թիմի ղեկավարության հետ, որն էլ կստիպի շվեդին կամ փոխել ակումբային գրանցումը կամ ավարտել ֆուտբոլիստի կարիերնան։ Corriere dello Sport-ը տեղեկացնում է, որ «կարմրասեւերը» արդեն գտել են Իբրայի փոխարինողին։ Իտալիայի Բ Սերիան ներկայացնող «Ասկոլիի» հարձակվող Ջանլուկա Սկամական ամռանը կարող է համալրել միլանյան թիմի շարքերը։ Սկամական Բ Սերիայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 7 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։

Մինո Ռայոլան գործի է անցել

Թուրինի «Յուվենտուսի» երիտասարդ պաշտպան Մատիաս դե Լիգտը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Defensa Central-ը ՝ տրանսֆերի իրականացմամբ շահագրգռված է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան։ Վերջինս այս պահին բանակցություններ է վարում «Ռեալի» հետ դարպասապահ Ալֆոնս Արեոլայի տրասնֆերի հարցով, ով մադրիդյան թիմում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով։ Արեոլայի տրանսֆերային իրավունքները պատկանում են ֆրանսիական ՊՍԺ-ին։ Նշվում է, որ Ռայոլան «Արքայական ակումբի» ղեկավարությանը առաջարկել է հոլանդացի ֆուտբոլիստի ծառայությունները։ «Ռեալում» ցանկանում են դե Լիգտին տեսնել թիմում, քանի որ վերջինիս դիտարկում են թիմի ավագ Սերխիո Ռամոսի փոխարինողի։ 20-ամյա ֆուտբոլիստը դեռեւս չի արդարացնում թուրինյան թիմի սպասելիքները։

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս