Ռուսաստանում կորոնավիրուսով  վարակված 235 երեխա կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում կորոնավիրուսով  վարակված 235 երեխա կա, սակայն, բարեբախտաբար, ծանր հիվանդներ նրանց թվում չկան: Այսօր այս մասին լրագրողներին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, գրում է ՏԱՍՍ-ը:

«Այսօրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում գրանցվել է երեխաների շրջանում հիվանդության 235 դեպք: Նրանցից 17-ի մոտ՝ թոքաբորբ: Բարեբախտաբար, նրանց թվում «ծանր» վիճակում գտնվողներ չկան․ այսօրվա դրությամբ սուր շնչառական վիրուսային հիվանդության մեղմ եւ չափավոր ընթացք առկա է 41 երեխայի մոտ»,- ասել է Պոպովան:




Լրահոս