Նեյմարին խնդրել եմ ավելի պրոֆեսիոնալ դառնալ, ինչպես Ռոնալդուն եւ Մեսսին. Զիկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլացի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Զիկոն խոսել է իր հայրենակից Նեյմարի մասին եւ նշել, որ որ ՊՍԺ-ի հարձակվողին խնդրել է դառնալ ավելի պրոֆեսիոնալ.« Նեյմարն ինձ շատ է դուր գալիս: Նա հիանալի խաղացող է, բայց պետք է դառնա ավելի պրոֆեսիոնալ` ինչպես Ռոնալդուն եւ Մեսսին: Նրանք ֆուտբոլով են ապրում, իսկ Նեյմարին շատ շեղող հանգամանքներ կան: Ես վերջերս խոսել եմ նրա հետ եւ խդրել եմ դառնալ ավելի պրոֆեսիոնալ»,- Զիկոյի խոսքերն է փոխանցում Sport-ը:

Լեգենդար նախկին ֆուտբոլիստը նաեւ նշել է, որ անարդար է համարում այն փաստը, որ Նեյմարը մինչեւ հիմա չի ստացել «Ոսկե Գնդակ» մրցանակը: Ըստ Զիկոյի` Նեյմարը միշտ ավելի լավ ֆուտբոլ է ցուցադրել Բրազիլիայի հավաքականում, քան Լեո Մեսսին Արգենտինայի ընտրանու կազմում:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս