Հարց քաղաքացիներից` իրավունք ունի՞ բանկը տեղեկություններ ստանալ անձի վարկային պատմության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Իրավունք ունի՞ արդյոք բանկը կամ վարկային կազմակերպությունը տեղեկություններ ստանալ իմ վարկային պատմության կամ այլ բանկերում գործող վարկերի մասին:

Անուշիկ Հարությունյան (34 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ, այո՛, բանկը կամ վարկային կազմակերպությունը կարող է հարցում կատարել վարկային ռեգիստր` ստանալով տեղեկատվություն՝ իրեն դիմած քաղաքացու վարկային պատմության վերաբերյալ:

Վարկային ռեգիստրի կողմից տրամադրված տեղեկատվությունը բանկը կամ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պետք է օգտագործի բացառապես վարկառուին վարկ տրամադրելիս կամ վարկառուի վարկարժանությունը գնահատելու նպատակով: Վարկատուն կարող է տեղեկատվություն պահանջել միայն վարկ ստանալու նպատակով իրեն դիմած կամ վարկատուից ստացված եւ չմարված վարկ ունեցող անձանց մասին:

Ֆինանսական համակարգի հաշտարար

«ԺՈՂՈՎՈւՐԴ». Եթե վարկը դասակարգվում է վարկային ռեգիստրում, ապա վարկային ռեգիստրում վարկի վերաբերյալ այլ տվյալների հետ միասին նշվում է նաեւ երաշխավորի անունը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս