Հայտնի է ` երբ են Ֆրանսիայում նախատեսել ավարտել մրցաշրջանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանաիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան ներկայացրել է երկրի առաջնությունը ավարտելու ամենահավանական ժամկետը: Լիգա 1-ի դադարեցված առաջնությունը հնարավոր կլինի ավարտին հասցնել հուլիսի 25-ին, իսկ հաջորդ` 2020/21 մրցաշրջանը կսկվի օգոստոսի 23-ին, հայտնում է L’Equipe-ն:

Հիշեցնենք, որ ինչպես աշխարհի գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնությունները, այնպես էլ Ֆրանսիայի Լիգա 1-ը դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Ֆրանսիայում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 124,869-ի, որոնցից մահացել են 13,197-ը, իսկ բուժվել` 24,932-ը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս