Թուրինի «Յուվենտուսի» ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին խոսել է իր ակումբակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին եւ վերջինիս հասցեին գովեստի խոսքեր է շռայլել։
«Նա իսկական մարզիկ է: Ռոնալդուն առաջինն է գալիս մարզասրահ, առաջինը անցնում մարզումային ցիկլը ու դուրս գալիս խաղադաշտ: Նա հաղթող է. Ռոնալդուն ցանկանում է հաղթել յուրաքանչյուր խաղում, ամեն փոքր խաղում : Դրանից հետո նա կգնա կատարելագործելու իր հարվածը, կաշխատի տուգանային հարվածների վրա եւ այդպես շարունակ: Ես չպետք է խոսեմ այն մասին, թե որքան լավն է նա : Նա պարզապես անհավանական է, ֆուտբոլի պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկը»,– ասել է Ռեմսին իմստագրամյան էջի ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ Ռեմսին թուրինյան թիմի շարքերն է համալրել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ :
Էդմոն Մարտիրոսյան