«Բարսելոնան» մեծ սիրով պատրաստ էր ձեռք բերել Ռոնալդուին, սակայն ֆուտբոլիստի ցանկությունը շատ պարզ էր. «Ռեալի» նախկին նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռոման Կալդերոնը խոսել է 2009 թվականին Կրիշտիանու Ռոնալդուի «Մանչեստեր Յունայթեդից» «Ռեալ Մադրիդ» տփղափոխության մասին եւ նշել, որ պորտուգալացին կարող էր հայտնվել կատալոնական «Բարսելոնայում». «Ռոնալդուի տրանսֆե՞րը. դա գործընթաց էր, որը սկսել էինք դեռ 2007 թվականին: Բարդ բանակցություններ էին ընթանում «Մանչեստեր Յունայթեդի» հետ:

Պարզ էր, որ նրանք չէին ցանկանում բաց թողնել իրենց աստղին, սակայն Ռոնալդուն անձամբ ցանկանում էր տեղափոխվել «Ռեալ»: Ես նրան շատ լավ առաջարկ էի կատարել, որն էլ ընդունվել էր Ռոնալդուի կողմից: Իրականում Սըր Ալեքս Ֆերգյուսոնը չէր ցանկանում, որ Կրիշտիանուն տեղափոխվի «Ռեալ», քանի որ նա չէր սիրում մեզ: Ֆերգյուսոնը մեզ իր մրցակիցն էր համարում: Նա Ռոնալդուի ծառայությունները առաջարկել է «Բարսելոնային»: Նրանք մեծ սիրով պատրաստ էին պայմանագիր կնքել Կրիշտիանուի հետ, սակայն ֆուտբոլիստի ցանկությունը շատ պարզ էր»,- Կալդերոնի խոսքերն է փոխանցում AS-ը:

Հիշեցնենք, որ Ռոման Կալդերոնը «Ռեալի» նախագահի պաշտոնն է զբաղեցրել 2006-ից 2009 թվականներին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս