ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կորոնավիրուսով վարակված երկու քաղաքացիները դուրս են գրվել Քաշաթաղի բուժմիավորումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում կորոնավիրուսի առաջին վարակվածներն այսօր դուրս են գրվել հիվանդանոցներից։

Հիշեցնենք, որ Արցախում 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել Հայաստանի Հանրապետություն, հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը սոցկայքի իր էջում:

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել ՀՀ: Հետազոտության արդյունքում 28 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել»,-հայտնում են շտաբից:




Լրահոս