ՊՍԺ-ն պատրաատ է նոր պայմանագիր առաջարկել Նեյմարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարին, հաղորդում է իտալացի լրագրող Նիկոլո Շիրան: Ըստ լրագրողի` փարիզյան ակումբը ֆուտբոլիստին կառաջարկի տարեկան 38 մլն եվրո: Նշվում է, որ կողմերի միջեւ նոր համաձայնագիրը կգործի մինչեւ 2025 թվականի ամառը:

Ֆրանաիական ակումբի ղեկավարությունը ցանկանում է այս քայլին դիմել, որպեսզի թույլ չտա, որ Նեյմարը տեղափոխվի «Բարսելոնա»: Կատալոնական ակումբը նախկինի պես հետաքրքրված է հարձակվողի ծառայություններով եւ պատրաատ է վերադարձնել ֆուտբոլիստին: Նեյմարը 2017 թվականին է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ 222մլն եվրոյի դիմաց: Հիշեցնենք, որ բրազիլացու ու ՊՍԺ-ի միջեւ գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը: Նեյմարը Լիգա 1-ի ընթացիկ առաջնությունում դարձել է 13 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս