ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վնգստացող դատավորների հերթն է գալիս, որոնք «վեշերը» պիտի հավաքեն․ Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իմ ուղիղ եթերին նախորդող տեխնիկական կադրերի որոշ ռեակցիաներ ինձ զարմացնում են։ Այս մասին երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է  ֆեյսբուքյան իր  ուղիղ եթերոի ժամանակ։  Հիշեցնենք, որ նախօրեին հրապարակվել էին Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձի փորձնական կադրերը, որից հետո նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր այդ դեպքին և հայտնել, թե փորձնական հեռարձակումն այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է հանրային հեռուստաընկերության կողմից:

«Սովետական տարիներին երեխաները մտածում էին, որ ուսուցիչները հաց չեն ուտում, զուգարան չեն գնում, որոշ ռեակցիաներ այդպիսի տպավորություն է թողել։ Շատ վատ երևույթ է տեղի ունեցել։ Բայց այդ երևույթը դրա հեղինակների մասին է, ոչ թե կադրերի, դրանք սովորական աշխատանքային կադրեր են»,- նկատեց վարչապետը և հավելեց, որ իր  հազն անգամ շատերին է հուզել, և կորոնավիրուսի 3-րդ  թեստն են արել, որի պատասխանը բացասական է։

Անդրադառնալով դատական համակարգին` վարչապետն անդրադարձավ առաջիկա փոփոխություններին, ասելով, թե շուտով գալու է «վնգստացող» դատավորների պատասխան տալու ժամանակը։

«Վնգստացող դատավորների հերթն է գալիս, որոնք «վեշերը» պիտի հավաքեն, հեսա Սահմանադրական դատարանի հերթը կգա՝ կորոնավիրուսային դատարանի, որոնք փրկվեցին և ժամանակ են շահում կրոնավիրուսի շնորհիվ։ Բոլորի հերթը գալու է։ Ես կասկածելու տեղիք չունեմ, ինձ ոչ մեկ չի կարող կանգնեցնել, բացի ժողովրդից»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս