Կորոնավիրուսն աշխարհում․ ապրիլի 20-ի տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 2,4 մլն-ի, մահացածների թիվը 162 հազարն է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարանտինը թուլացնելու մասին հայտարարություն է տարածել, որը կգործի հաջորդ շաբաթվանից՝ մի քանի նահանգներում։  Բացի այդ, նրանք պատրաստվում են հետազոտողներ ուղարկել Չինաստան՝ նոր կորոնավիրուսի տարածումը քննելու նպատակով։ Նրանք կասկածներ ունեն, թե Չինաստանը թվեր և տվյալներ է թաքցրել։

Իսպանիայում թվերը մի փոքր մեղմվել են։ Նախորդ օրվա ընթացքում մահացել է 410 անձ։ Վերջին անգամ այդպիսի փոքր թիվ մարտի 22-ին էր։ Ընդհանուր առմամբ հիվանդների քանակը 195 հազար է։

Նաև քչացել են մահերը Մեծ Բրիտանիայում։ Ապրիլի 19-ին հաստատվել է 596 մահվան դեպք, երբ մյուս օրերին թիվը հասնում էր 888 հոգու։

Հարավային Կորեայում մի քանի սահմանափակումներ կգործեն մինչև մայիսի 5-ը։ Սրճարաններն ու մարզասրահները կկարողանան աշխատել, սակայն սանիտարահիգիենիկ կանոնները պահելով։

Իսրայելում կարանտինը մեղմվել էր ապրիլի 19-ից։ Երեկվանից աշխատանքի վայրում կարող են գտնվել աշխատակիցների 30 տոկոսը։




Լրահոս