Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գրիգոր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: