ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան է կազմում կորոնավիրուսով վարակակիրների թիվն աշխարհում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 2,3 մլն -ը, մահացել է 160 հազարից ավելի մարդ, իսկ առողջացածների թիվն ամբողջ աշխարհում 600 հազարն է։  Իտալիայում և Գերմանիայում նոր վարակակիրների և մահվան դեպքերը նվազում են, Իսպանիան թեթևացնում է արգելքները, իսկ ահա ՌԴ-ում վարակակիրների թիվը վերջին օրերին կրկապատկվել է։

Կրկին ամբողջ աշխարհում վարակակիրների թվով առաջատարն ԱՄՆ-ն է՝ 735 հազար վարակակրով, մահվան դեպքերը 35 հազարն են։

Ռուսաստանի Դաշնությունում ֆիքսվել է 42 հազար 853 վարակակակիր։

Իտալիայի իշխանությունները հայտնում են, որ անցնող օրվա ընթացքում մահացել է 433 մարդ․ սա ամենացածր թիվն է՝ ամբողջ շաբաթվա ընթացքում։

Իսպանիայում ևս մահվան դեպքերը քչացել են․ անցնող օրվա ընթացքում թիվը 410-ն է։ Նախորդ օրերին այդ թիվը անգամ 900 -ի էր հասնում։

Մեծ Բրիտանիայում մահվան ընդհանուր դեպքերի թիվը 16 հազարն է։

Իսկ ահա Գերմանիայում նվազել է կորոնավիրուսով վարակվելու եւ մահվան դեպքերը։ Մեկ օրվա մեջ ֆիքսվել է 2458 վարակման եւ 184 մահվան դեպք։

Իսկ ահա Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1339 դեպք:  Փաստացի այս պահին բուժվում է 737 անձ: Վերջին տվյալներով ապաքինվել է 580 անձ, , 22 հիվանդ մահացել է։




Լրահոս