50 նոր դեպք․ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 1523-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 23-ին հաստատվել է կորոնավիրուսի 1523 դեպք: Առողջացածների թիվը 659 է, վերջին մեկ օրում` 56 հոգի: Այս պահին փաստացի բուժվում է 840 հոգի:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1473 դեպք:




Լրահոս