ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը սոցցանցի իր էջում գրել է․
«9-րդ միջոցառման դիմումի ձևը պարզեցվել է։
Այլևս կարիք չկա մուտքագրել դիմողի ամուսնու և երեխաների տվյալները (ՀԾՀ, ծննդյան վկայականի համար․․․), դրանք կմուտքագրվեն ինքնաշխատ եղանակով։
Եթե նախկինում մուտքագրման խնդիր եք ունեցել, կարող եք այժմ նորից փորձել։
Արդեն վճարվել է 72.000 երեխայի աջակցության գումար, դեռևս մշակման փուլում է ավելի քանի 100.000 դիմում, որոնց գումարները կփոխանցվեն շաբաթվա ընթացքում»: