«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով հարցաքննել է ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի նախագահ Գառնիկ Հայրապետյանին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկության ճշտելու համար դիմեց ՀՀ քննչական կոմիտե լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանին, ինչին ի պատասխան վերջինս հայտնեց. «Նշված քրեական գործով հարցաքննվել են ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի նախագահը և անդամները, ՀՀ պաշտպանության նախարարության այլ պաշտոնատար, գործով տուժող ճանաչված, ինչպես նաև Հասրաթյան 25/6 շենքում բնակարաններ ստացած մի շարք անձինք»:
Հիշեցնենք, որ Կոմիտեն այս գործով ծանուցում էր ուղարկել Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ՀՀ Քննչական կոմիտե ներկայանալու եւ որպես վկա քրեական գործով ցուցմունք տալու համար: Մեզ հասած տեղեկությունների համաձայն ավելի ուշ ՀՀ Քնչական կոմիտեին պատասխան է ուղարկվել, որ վերջինս գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս: Կոմիտեն ստանալով պատասխանը դեռեւս վերջինիս մասով կոնկրետ գործողությունների չի գնացել, ասել է, թե դեռեւս չի պատրաստվում Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարել:
Հիշեցնենք, որ 2019թվականի Սեպտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Բավարար ապացույցներ կան Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով մեղադրյալ ներգրավելու համար եւ գործն ուղարկեց ՀՔԾ, սակայն հոկտեմբերի 4-ին ՀՔԾ-ից քրգործը ուղարկվեց կրկին ՀՀ քննչական կոմիտե դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ասել է, թե ի սկզբանե այս քրեական շրջապտույտի մեջ էր գտնվում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։