Կառավարության նիստը մեկնարկեց։ Նիստի սկզբում անդրադարձ եղավ համաճարակային իրավիճակին։ «Ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք։ Հավելյալ 29 բուժված քաղաքացի ենք ունեցել։ Ունեցել ենք 2 մահվան դեպք, մահերի թիվը 32-ն է ընդհանուր։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 17 քաղաքացի ունենք։ Հավանաբար շուտով կանցնենք այն ռեժիմի, որ թեթև քաղաքացիներին չհոսպիտալացնենք։ Որոշում կայացնելւ օրը փորձելու ենք ձգել։ 5-6 օր կկարողանանք այս տեմպով ձգել։ Սակայն 134 դեպքերի մեջ եղել են փոխկապակցված անձինք», – նշեց նա։
Թորոսյանը նշեց, թե մի դեպք է եղել, որից փորձել են խուսափել։ Նա ընդգծեց, թե խոսքը հուղարկավորության արարողության մասին է, երբ կորոնավիրուսով վարակված է մասնակցել։
Մանրամասները՝ տեսանյութում