Իրանում կորոնավիրուսով վարակված 2 հազարից ավելի մարդ ծանր վիճակում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանում կորոնավիրուսի մայիսի 1-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1006-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 95 հազար 646: Մահացածների թիվն ավելացել է 63-ով: Վարակի բռնկումից ի վեր երկրում մահացել է 6 հազար 091 մարդ: Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է 2 հազար 899 անձ:

Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 1215-ով: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսը հաղթահարել է 76 հազար 318 մարդ:

Մինչև այժմ թեստավորվել է 475 հազար 023 անձ:




Լրահոս