Կադրեր ողբերգական դեպքի վայրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեխաներին պատուհանից գցել, ապա ցած է նետվել 40-ամյա տղամարդը: Մենք տեղեկացանք, որ նա իր կնոջ հետ ամուսնալուծված է եղել: ArmLur.am-ին նախնական տեղեկություններ են հասել, թե ինչ է տեղի ունեցել դեպքից մի քանի օր առաջ: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեկոյան տղամարդն ասել է, որ ուշ է, մնան և առավոտյանգնան, իսկ արդեն առավոտյան տեղի է ունեցել դեպքը: Այժմ փորձում են հասկանալ, թե ուր է եղել այդ ժամանակ երեխաների մայրը. չի բացառվում, որ նա քնած է եղել: Շենքում բոլորն ապշած են տեղի ունեցած ողբերգական դեպքից:

Լուսանկարները՝ ArmLur.am-ի




Լրահոս