Բակո Սահակյանը պետական պարգեւներ է հանձնել մի խումբ զինծառայողների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին այցելել է Մեխակավան քաղաք, որտեղ պետական պարգեւներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների՝ Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնական արիության համար:

Նախագահը նաեւ ծանոթացել է զինծառայողների կենցաղային պայմաններին, տվել համապատասխան հանձնարարականներ առկա մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս