ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԲԱՑԻ, ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐ ՉԿԱՆ Հոկ 27,2021 18:36 Հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները ցույց են տալիս, որ հայ-ռուսական ռազմական դաշինքը կա եւ շարունակվում է ամրապնդվել: Այս մասին հայտնել է Մոսկվայի Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը: «Զորքերը առանց վարժանքների, ուսուցման եւ կատարելագործման չեն լինում: Եթե կան զինված ուժեր, ապա դրանք պետք է շարունակ սովորեն, այլապես պետք է ցրվեն: …