ԿԻՍԻԼԵՎՆ ԱՅԺՄ ԷԼ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՆԺԴԵՀԻ ՀԵՐՈՍԱՑՈՒՄԸ Հուլ 11,2014 15:16 Դեռեւս հունիսի 11-ին հայրենի խորհրդարանում տեղի էր ունեցել հայ-ռուսական խորհրդարանական ակումբի՝ «Ոչ կառավարական կազմակերպությունները որպես պետական քաղաքականության իրականացման միջոց» թեմայով նիստը: Միջոցառման հյուրն էր «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլեւը, ով հայտարարել էր, թե հայերը ռուսերեն չգիտեն, ինչը շատ վիրավորական է իրենց համար: Դմիտրի Կիսիլեւի արհամարհական պահվածքը վրդովեցրել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության …
ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է, ՈՐ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԸ ՎՆԱՍ ՉԵՆ ՏԱԼԻՍ Հուլ 11,2014 15:15 Հայաստանի բնապահպանության նախարարությունն ընդունել է, որ փոքր հէկ-երը խնդիրներ են ստեղծում: Համահայկական բնապահպանական ճակատին ուղղված նամակում այդ մասին հայտնել են նախարարությունից: «Ներկա կառավարությունից առայժմ պատասխան ենք ստացել միայն Բնապահպանության նախարարությունից, որտեղ, մասնավորապես, նշված է, որ ՓՀԷԿ-երի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության փուլում կան որոշակի խնդիրներ՝ կապված ներկայացված նախագծերում անհրաժեշտ գիտական եւ օբյեկտիվ հիմնավորումների բացակայության հետ, …
ԼՈՒՐԵՐ Հուլ 11,2014 15:14 ՖՐԱՆԿՈՖՈՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի` Կանադայում այս օրերին տեղի ունեցող նիստին հայկական պատվիրակությունը մասնակցում է խիստ ուշագրավ կազմով: Յոթհոգանոց պատվիրակությունից Կանադա են մեկնել ՀՀԿ-ից՝ Ֆրանկոֆոնիայի հանձնաժողովի նախագահ Մարգարիտ Եսայանն ու Մնացական Մնացականյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը: Բայց եթե Եսայանն ու Ռուստամյանը համարվում են ակտիվ պատգամավորներ, ապա անհասկանալի է Մնացական Մնացականյանի ներկայությունը, մանավանդ որ նա համարվում է …