«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական շարժումը, որը ձեւավորվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, երեկ երեկոյան իրականացնում էր «ԿանգԱՌ» գործողությունը` Օպերայի Բաղրամյան գնացող կանգառում: «Ազգի ողնաշարը կոտրում են գազելները», «Կռացած մինչեւ ո՞ւր», «Ուղեւորը կարտոշկա չէ», «Ե՛վ վճարում ենք, եւ՛ կռանում» կարգախոսները պարզած` մեկ տասնյակ երիտասարդներ կանգնել էին: Մարդիկ դիտում էին, մոտենում, հարցնում ակցիայի մասին, ոմանք նույնիսկ քաջալերում` «ապրե՛ք, լավ …