Գալուստ Գրիգորիչ Սահակյանը մեր խորհրդարանի ոչ միայն հնաբնակներից է, այեւ այն պատգամավորներից մեկը, ով իր արտահայտած մտքերով, կարծիքներով ու գնահատականներով միշտ եղել է ուշադրության կենտրոնում, դարձել քաղաքական յուրատեսակ Նոստրադամուս, որի գուշակություններին հաճախ են կարեւորություն տվել: Ճիշտ է, իշխանություն-ՀԱԿ երկխոսության հարցում Գալուստ Գրիգորիչը սխալվեց` ասելով, թե նման երկխոսությունը բացառվում է, բայց իմաստուններն էլ երբեմն սխալվում են, …