Քիչ առաջ կրակոցներ են հնչել «Երիտասարդականի» ՍԱՍ-ի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, քիչ առաջ Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց կրակոցներ են հնչել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` դեռևս անհայտ անձը հրազենից անկանոն կրակոցներ է արձակել: Նախնական տվյալներով զոհեր և վիրավորներ չկան:

Այս պահին տեղում աշխատում են իրավապահները: Մանրամասները` քիչ ուշ:




Լրահոս