Կարիճ Լիլոն պատմում է իր անվան և «զոն նայող» լինելու մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կյանքը ճաղերի հետևում… դա կհասկանան միայն անազատության համը զգացածները, դրա միջով անցածները: Առաջին հայացքից գուցե հեշտ է պատկերացնել` ինչ դժվարությունների միջով են անցնում անազատության մատնված մարդիկ, սակայն այն, որ դժվարությունները բանտախցով չեն ավարտվում, քչերը գիտեն: Իսկ խնդիրներն ավելի դժվար մեկնելի են, երբ կիզակետում կին է:

Armlur.am-ը ներկայացնում է վերը նշված խնդրի առջև կանգնածներից մեկին` Լիլիա Խաչատուրովային: Վերջինիս անդրադառնալու առիթ արդեն ունեցել ենք: Խոսքը Կարիճ Լիլո մականվամբ հայտնի կին դատապարտյալի մասին է, ով, ինչպես ինքն է ասում, իր կամքից անկախ «զոն նայողի» կոչում է ստացել: Այս անգամ Կարիճ Լիլոն ինքը կներկայացնի ողջ ճշմարտությունն իր մասին` հույս հայտնելով, որ հանրությունը ճիշտ կգնահատի իրավիճակն ու հանգամանքները:

Քնար Մանուկյան, Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս