Ովքեր են հայ զինծառայողներից խոշտանգվել. ԼՂՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ապրիլյան պատերազմի ընթացքում Պաշտպանության բանակի զինծառայողների սպանության և նրանց մարմինների խոշտանգումների կապակցությամբ հարուցվել է 6 քրեական գործ։

Մանրամասնվում է, որ հարուցվել է 3 առանձին քրեական գործ՝ 19-ամյա եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի, վարորդ Հրանտ Ղարիբյանի և 31-ամյա մայոր Հայկ Թորոյանի գլխատման փաստերով:  Հարուցվել են նաեւ քրեական գործեր 19 զինծառայողների մարմինների խոշտանգումների գործով։

Ըստ իրականացված փորձաքննությունների, Քյարամ Սլոյանն ու Հրանտ Ղարիբյանը գլխատվել են մահից հետո, իսկ 31-ամյա մայոր Հայկ Թորոյանին ադրբեջանցիները գլխատել են կենդանության օրոք։

ԼՂՀ դատախազությունից հայտնում են նաեւ, որ զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանի, Աղասի Ասատրյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Ռոբերտ Աբաջյանի, Ալեքսան Առաքելյանի, Օնիկ Գրիգորյանի, Ռոման Պողոսյանի, Սուրեն Մելքումյանի, Մաքսիմ Գրիգորյանի, Ժորա Եսայանի, Բագրատ Ալեքսանյանի, Բորիս Օզմանյանի, Գրիգոր Հարությունյանի, Ադամ Սահակյանի, Անդրանիկ Գրիգորյանի ականջները կտրած են եղել։

Նշվում է, որ զինծառայող Տիգրան Բերաքչյանի մոտ կտրված են եղել ականջներն ու աջ ձեռքի մատները։ Արման Անդրասյանի մոտ կտրված է եղել աջ ականջը, կտրվածքներ են եղել կրծքավանդակի վրա։ Քառօրյա պատերազմում զոհված Ազատ Սիմոնյանի մոտ կտրված է եղել աջ ձեռքի մատը։ Զինծառայող Աշոտ Շահբազյանի ձախ աչքը հանված է եղել։




Լրահոս