«Ոստիկանությունում պատանդի կարգավիճակում են գտնվում փոխոստիկանապետ Եղիազարյանն ու գնդապետ Օսիպյանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս պահին գտնվում է Էրեբունիում և բանակցություններ է վարել «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների հետ, ովքեր այսօր առավոտյան Երևանում ապստամբություն էին նախաձեռնել:

ArmLur.am-ի լրագրողը դեպքի վայրից հաղորդում է, որ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը զրուցել է այնտեղ գտնվող զինված խմբի անդամների, մասնավորապես Պավել Մանուկյանի հետ, ապա լրագրողների հետ զրույցում տեղեկություններ է հայտնել: Պավել Մանուկյանը հայտարարել է, որ իրենց պահանջը Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականն է:

Ըստ Փաշինյանի, ոստիկանության գնդում եղել են 6 ոստիկաններ, որոնց ըստ ամենայնի, ավելի ուշ միացել են Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ՀՀ փոխոստիկանապետ Վարդան եղիազարյանն ավելի ուշ հասել այնտեղ, որտեղ նրանք այս պահին գտնվում են պատանդի կարգավիճակում: Փաշինյանը հայտնել է, որ «Սասնա Ծռեր» խմբավորումից մեկ վիրավոր տղա կա, ով դեռևս շենքի ներսում է, իսկ ոստիկաններից մեկն էլ ճնշման խնդիր է ունեցել, նրան տեղափոխել են հիվանդանոց:




Լրահոս