Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի դատարանում հրապարակվեց զինծառայող Վալերի Պերմյակովի դատավճիռը:

Դատարանը վճռեց հանցավոր ճանաչել Պերմյակովին  և ՀՀ Քր. օր. 104 հոդվածի 2-րդ մասի 1, 5, 8 կետերով նրան դատապարտել ցման ազատազրկման, Քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նրան դատապարտել տասը տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին: Սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պավլի Պերմյակովը։ Պերմյակովը ծնունդով Չիտայից է: Բանակում ժամկետային ծառայության առաջին կես տարիների ընթացքում բանակից փախել է` խուսափելով պարտադիր ծառայությունից։ 2014-ի դեկտեմբերի 3-ին տեղափոխվել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա:

Հավելենք, որ օրեր առաջ ArmLur.am-ն Ավետիսյանների սպանության քրգործի շուրջ բացառիկ հարցազրույց էր անցկացրել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, ով տղամարդկային խոստում էր տվել, որ Պերմյակովի գործի քննությունը կկայանա Հայաստանում:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում հայտնել էր, որ ռուս զինծառայողը կդատապարտվի ցմահ ազատազրկման, սակայն պատիժը Հայաստանում չի կրի. նրան կտեղափոխեն Ռուսաստանի Դաշնություն: «Ժողովուրդ»-ի փոխանցմամբ` ՌԴ իշխանությունները քննարկում են զինվորին ՀՀ քաղաքացի, 2013 թ., հուլիսի 13-ի ՌԴ-ում դժբախտ պատահարի համար կալանավորված ավտոբուսի վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ «փոխանակելու» տարբերակը: Այսինքն՝ երբ Պերմյակովին Ռուսաստան տեղափոխեն, անմիջապես կհայտարարվի նաեւ, որ Հարությունյանն էլ հանձնվելու է ՀՀ իրավապահներին:




Լրահոս