Արմեն Աշոտյանի նկատմամբ հարձակումը բացահայտված է. ովքեր են հանցագործները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն այս տարվա հունիսի 24-ին հայտարարել էր, որ Բելգիայի Լյուվեն քաղաքում հյուրանոցի մուտքի մոտ հարձակման է ենթարկվել: Հայաստան վերադառնալուց հետո մասնավոր զրույցներում եւ հատկապես ներկուսակցական շփումների ժամանակ նրա մտերիմները տեղի ունեցածին քաղաքական աստառ էին տալիս:

Նրանք համոզված պնդում էին, որ հարձակումը Հայաստանից է պատվիրված եղել, ու որպես առաջին կասկածյալ նշվում էր Գագիկ Ծառուկյանի անունը, որին Աշոտյանը մականունով էր դիմում հարցազրույցների ժամանակ: Այլ կերպ ասած՝ Արմեն Աշոտյանը փորձում էր կուսակիցների շրջանում իբրեւ «քաղհալածյալ» ներկայանալ: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Բելգիայի ոստիկանությունը վերջերս բացահայտել է Աշոտյանի վրա իրականացված հարձակման կատարողներին, որոնք, ինչպես պարզվել է, շարքային կողոպտիչներ են եղել եւ ցանկացել են նախկին նախարարին թալանել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս