ՖԻՖԱ-ի վարկանիշ. Հայաստանի հավաքականը մնացել է նույն տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ն հրապարակել է թարմացված վարկանիշային աղյուսակը:

Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը և զբաղեցնում է 90-րդ տեղը՝ կիսելով այն Էլ Սալվադորի հետ: Արթուր Պետրոսյանի թիմն ունի 383 միավոր:

Վարկանիշը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի ընտրանին: Երկրորդ տեղում է Բրազիլիան, երրորդն է Պորտուգալիան, չորրորդը՝ Արգենտինան, իսկ հնգյակը եզրափակում է Բելգիան:

Հիշեցնենք, որ ընկերական խաղում Հայաստանի հավաքականը 4 անպատասխան գնդակ էր ուղարկել Էլ Սալվադորի դարպասը:




Լրահոս