Հայաստանի Ֆուտզալի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ֆուտզալի հավաքականների դասակարգման աղյուսակը։

Հայաստանի հավաքականը 32-րդ տեղն է զբաղեցնում 139 թիմերի հաշվարկում։ ՖԻՖԱ-ն առաջին անգամ է կազմել ֆուտզալի ազգային թիմերի վարկանիշային ցուցակ։

Առաջին տեղում Բրազիլիայի հավաքականն է, որին հաջորդում են Պորտուգալիան ու Իսպանիան։ Լավագույն տասնյակում են նաև Իրանի, Արգենտինայի, Մարոկկոյի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թաիլանդի և Ֆրանսիայի հավաքականները։

2023 թվականին ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցել էր աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդին։




Լրահոս