ՄԻՊ Անահիտ Մանասյանը խուսափում է մեկնաբանել ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ատելության խոսքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին,ո ր նա մեկնաբանի ՔՊ պատգամավորի հայտարարությունը, ի պատասխան վերջինիս խոսնակը փոխանցեց Պաշտպանի խոսքը.«Ի պատասխան Ձեր հարցի` տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի մեկնաբանում առանձին քաղաքական գործիչների քաղաքական խոսքը։ Միևնույն ժամանակ, նկատի ունենալով իրավիճակը` Պաշտպանը բոլոր հանրային ու քաղաքական գործիչներին կոչ է արել և անում օգտագործել առավել հանդուրժող խոսույթ, իսկ զանգվածային լրատվության միջոցներին հորդորում է չտարածել անհանդուրժողականություն քարոզող, վիրավորանք պարունակող և ատելության խոսք։

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ մեր հասարակությունում առկա քաղաքական և հանրային բանավեճի մշակույթն ունի վերափոխման անհրաժեշտություն, ինչն առաջնահերթ խնդիր է հանրային հանդուրժողականության, համերաշխության և իրավունքի գերակայության երաշխավորման ճանապարհին»։

Հիշեցնենք, որ Հակոբ Ասլանյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասել է․

«Այսօր փողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որոնք զրկվել են լափամանից, եղել են աբիժնիկ, մարդիկ են, որոնք պաշտոն են ուզում, որպեսզի երկիրը էլի տանեն կործանման: Ժողովրդի էն մասն ա, որոնք ուղղորդվում են օտար ուժերի կողմից»։




Լրահոս