ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն մեկը մտածում է իր հոգեկան փչացածության աստիճանի. ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը՝ ՔՊ պատգամավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը։

ArmLur.am-ը գրել էր, որ Կառավարության շենքի 4 կողմերում ոստիկանական ուժեր են կուտակվում։ Նրանք վահաններով «պատ» կազմեցին։ Բերվել են նաև սևբերետավորներ։

ArmLur.am-ը Հանրապետության հրապարակում զրուցել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի հետ։

Նշենք, որ այսօր առավոտից Հանրապետության հրապարակից քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ են սկսել դեպի տարբեր բուհեր։ Բուհերից խմբերով ուսանողներ էին միանում Բագրատ Սրբազանին։ Բագրատ Սրբազանը կարճ ժամանակով կանգ էր առնում բուհերի մոտ, կոչ անում ուսանողներին՝ միանալ իրենց շարժմանը և թույլ չտալ հայրենիքի կորուստ։ Իրենք եղել են ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի, Բրյուսովի, Ագրարային համալսարանի, Կոնսերվատորիայի մոտ։ Ընդ որում Բագրատ Սրբազանը կարճ ժամանակով մտել է Կոնսերվատորիա, հնչեցրել իր կոչը և դուրս եկել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս