Պուտինը բացատրել է Միշուստինի թեկնածության ընտրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի իր ընտրությունը բացատրել է նրանով, որ նրա ղեկավարած կաբինետը դժվարին պայմաններում շատ բան է արել։

«Վերջերս մենք հանդիպեցինք գործընկերների հետ և գնահատեցինք կառավարության աշխատանքը նախորդ տարիների դժվարին պայմաններում, և ինձ թվում է, որ ճիշտ կլիներ, եթե մենք շարունակեինք աշխատել Ձեզ հետ, իսկ Դուք շարունակեիք աշխատել որպես կառավարության ղեկավար»,- Միշուստինին դիմել է պետության ղեկավարը։




Լրահոս