Beeline ստարտափ ինկուբատորում ավարտվեց 7-րդ շրջափուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline ստարտափ ինկուբատորը, որն իրականացվում է Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համագործակցությամբ, ընդունում է հայտեր ստարտափներից՝ 7-րդ շրջափուլին մասնակցելու համար, որը բացառիկ հնարավորություն է ընձեռում հայկական ստարտափներին աշխատելու լավագույն և ճանաչված մենթորների հետ՝ զարգանալու և շուկայում իրենց տեղը զբաղեցնելու համար։

Դիմումներ ընդունման վերջնաժամկետն է 2020թ.-ի հունիսի 1-ը։ Ստարտափները կարող են դիմումները ներկայացնել հետևյալ հղումով:

Ընտրված 4-5 լավագույն ստարտափների համար հասանելի կլինի BANA-ի ներդրողների ցանցը, ինչպես նաև նրանք
հնարավորություն կունենան անհատական և բաց հանդիպումներ ունենալու Beeline ստարտափ ինկուբատորի խոսնակների և մենթորների հետ, որոնց ցանկում են Հայաստանի և միջազգային ներդրողներ և գործարարներ`
SmartClick-ի համահիմնադիր Ռեմ Դարբինյանը, The Crowdfunding Formula-ի համահիմնադիր Գևորգ Պողոսյանը, FlySpaces-ի հիմնադիր և տնօրեն Մարիո Բերտան, PicsArt-ի տեխնիկական գծով գործադիր տնօրեն Արտավազդ Երիցյանը, Workfront-ի տնօրեն Ալեքս Շութմանը, Orion Worldwide Innovations-ի համահիմնադիր և տնօրեն Էմմա Առաքելյանը, EarlyOne-ի հիմնադիր Գևորգ Սաֆարյանը, ձեռներեց և ICF թրեյներ Բասսամ Նադերը և շատ այլ մասնագետներ։

Ոլորտի առաջատար մասնագետների կողմից անցկացվող խորհրդատվությունները կօգնեն ստարտափներին
զարգանալու և միջազգային շուկա դուրս գալու գործում։ Շրջափուլի տևողությունն է 14 շաբաթ։ Շրջափուլը
հաջողությամբ ավարտած ստարտափները կմասնակցեն Դեմո օրվան, որտեղ հրավիրված կլինեն ներդրողներ, ոլորտի
առաջատար մասնագետներ և մեդիա ներկայացուցիչներ։

Նախորդ 6 շրջափուլերի ընթացքում Beeline ստարտափ ինկուբատորը աշխատել է 33 ռեզիդենտ ստարտափների
հետ: 2019 թ-ի ընթացքում 15 ռեզիդենտ ստարտափներից 4-ը ստացել են ներդրումներ։ Ինկուբատորի լավագույն
ստարտափներից որոշները արդեն հասցրել են ճանաչում ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում։
Այս շրջանավարտներից են ForgeFiction-ը, LuckyCarrot-ը, EasyDmarc-ը, 4u.am-ը, Defekt-ը,
Rendchain-ը, SendSMS-ը, Garoontech-ը, StackDev-ը, Eventor-ը, Gebecert-ը, Mealo-ն և շատ այլ
ստարտափներ։

Beeline ստարտափ ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական և միջազգային շուկայում իրենց
ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական
հանդիպումներ հավանական ներդրողների հետ, և կազմակերպում տարաբնույթ դասընթացներ և վարպետության
դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ
թեմաներով։




Լրահոս