ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարի իր ելույթում խոսեց թիկնապահների անթույլատրելիության մասին, այն համարեց արատավոր երեւույթ, ՀՀ ոստիկանությունը անմիջապես սկսել է գործի անցնել: Ինչպես տեղեկացանք Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանից, «արդեն քաղաքում չեք տեսնի որեւէ գործարարի կամ ինչպես ասում են օլիգարխի, որը մեկ մեքենայից ավել թիկնապահներ ունենա»: Նազարյանի փոխանցմամբ, արդեն բոլորը զգուշացված են, որ եթե մի քանի մեքենաներով շրջեն, թիկնապահներով նստեն սրճարաններում, խնդիրներ կունենան ոստիկանների հետ: «Ժողովուրդ»-ի հարցին, թե արդեն մենք փողոցներում չե՞նք տեսնի Սամվել Ալեքսանյանին, Գագիկ Ծառուկյանին, Ռուբեն Հայրապետյանին, Մհեր Սեդրակյանին եւ մյուսներին ուղեկցող մեքենաները` լի սափրագլուխներով, Նազարյանը վստահեցրեց. «Ոչ, եթե տեսնեք, լուսանկարեք: Ես վստահ ասում եմ, որ նախագահի հրահանգը ամբողջությամբ կատարված է»: Կհեւտենք:




Լրահոս