Կանադայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել հարգել հրադադարի ռեժիմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի իրավիճակի վերաբերյալ։ Հայտարարությունը հրապարակվել է Կանադայի կառավարության կայքում։

«Կանադան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի երկայքնով բռնությունների կապակցությամբ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ մեկտեղ Կանադան վճռականորեն կոչ է անում երկու կողմերին չդիմել ուժի կիրառման, հարգել հրադադարի ռեժիմը և պաշտպանել քաղաքացիներին։ Այս հակամարտության հանգուցալուծումը պետք է հաշվի առնի Հելսինկյան եզրափակիչ ակտը, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները»,- ասված է հայտարարության մեջ։




Լրահոս