Գեղարքունիքի մարզում ավտովթարից մահացած երիտասարդը Գավառի կրակոցների եւ հիվանդանոց ներխուժելու գործով մեղադրյալ Նարեկ Հովհաննիսյանն է: Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում՝ ժամը 17:40-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել։ Արդյունքում` մահացել էր 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գավառի հիվանդանոց: Արդյունքում մի խումբ քաղաքացիներ մուտք էին գործել հիվանդանոց կտրել էին կրակոցների հետեւանքով հիվանդամոց տեղախոձված անձանց պարանոցները , ջարդուփշուր էին արել հիվանդանոցը : Այս ամենի հետեւանքով մի խումբ երիտասարդներ էին կալանավորվել, որոնց մեջ էր Նարեկ Հովհաննիսյանը:
Նարեկ Հովհաննիսյանը երկու ամիս մնաց կալանքի տակ. Նորատուսի համայնքի շուրջ 287 քաղաքացի ստորագրահավաք էին իրականացրել հանուն Նարեկ Հովհանիսյանի, որ նրա կալանքը երկու ամսով չերկարաձգեն եւ նրան ազատ արձակեն եւ հունիսի 29-ին նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց: 1 ամիս անց վերջինս վթարից մահացավ, սա պատահականությո՞ւն է, թե՞ նախապատրաստված ավտովթար, ցույց կտա քննությունը:
Ինչպես հայտնի է այսօր shamshyan.com-ը հայտնել էր, որ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 79 կմ հատվածում՝ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, ձորակում, գլխիվայր շրջված BMW մակնիշի ավտոմեքենա կա։ Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, փրկարարներն ու ոստիկանները գլխիվայր շրջված BMW-ից մոտ 60 մետր հեռավորության վրա հայտնաբերեցին մոտ 30 տարեկան տղամարդու դի: Եվ ահա, մահացած տղամարդը հենց Նարեկ Հովհաննիսյանն է:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան