«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Սեպտեմբերի 14-ին ԱԺ-ն սկսելու է հերթական նստաշրջանը, որը խոստանում է թեժ լինել․ գարնանային նստաշրջանի ժամանակ կիսատ մնացած, չքննարկված աղմկոտ նախագծեր կան, որոնք կտեղափոխվեն աշնանայինի օրակարգ։ Բացի այդ, ըստ տեղեկությունների, օրակարգ է բերվելու նաեւ ստամբուլյան աղմկահարույց կոնվենցիան։
«Իմ քայլը» սեպտեմբերին պատրաստվում է նաեւ անվստահություն հայտնել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին եւ հասնել հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից նրա հեռացմանը։ Հիշեցնենք, որ ԱԺ հերթական նիստերն ավարտվել էին հունիսին, սակայն հուլիսին արտահերթ նիստեր էին լինում: