Գագիկ Ծառուկյանի գործով հաջորդ նիստը՝ սեպտեմբերի 25-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցով դատական նիստը չի կայացել, քանի որ պաշտպանական կողմը, այդ թվում` Ծառուկյանը, նիստին ներկա չեն եղել: «Այսօր՝ 11:00-ին մեկնարկած նիստի ընթացքում, դատարան ներկայացած դատավարության մասնակիցները միջնորդել են դատարանին քննությունն իրականացնել մեղադրյալի և պաշտպանների բացակայությամբ, սակայն, դատարանը հաշվի առնելով հարցի կարևորությունը, որոշում է կայացրել միջնորդության քննությունը հետաձգել սեպտեմբերի 25-ին, ևս մեկ անգամ պաշտպանության կողմին ծանուցելու համար», – հաղորդում է Դատական իշխանության մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:




Լրահոս