Արցախում զոհված Հովիկն ամուսնացած էր, մոտ մեկ ամսից կծնվի նրա առաջնեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում երեկ նահատակված Հովիկ Լյովայի Խաչատրյանը 30 տարեկան էր, Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքից։

Հովիկն ամուսնացած էր, մոտ մեկ ամսից կծնվի նրա առաջնեկը։ Ժամանանավոր դադարից հետո նոր էր վերականգնվել՝ բանակում ծառայության անցնելու համար։ Ապրում էր մեծ եղբոր հետ»,- ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ղեկավար Արման Մարգարյանը:

«Զինծառայող էր՝ զոհված ազատամարտիկի տղա: Նա ազատամարտիկ Լյովա Խաչատրյանի որդին էր, ով զոհվել էր Շուշիի ազատագրման օրը։ Մայրն էլ մանկավարժ է, շատ կրթված ընտանիք են»,- հավելում է համայնքի ղեկավարը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս