Հպարտ եմ Լոս Անջելեսի իմ ժողովրդով․ Սերժ Թանկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ժողովրդի համար այս բարդ ժամանակներում արտասահմանում բնակվող շատ հայտնիներ, որոնք հայկական արմատներ ունեն, աջակցություն են հայտնում Արցախին ու Հայաստանին։ Ընդ որում, աջակցություն են հայտնում ոչ միայն մեր հայրենակիցները։

«System of a down» աշխարհահռչակ խմբի մենակատար Սերժ Թանկյանը հերթական գրառումն է արել․ «Հպարտ եմ Լոս Անջելեսի իմ ժողովրդով։ Լրատվամիջոցների կեղծ պարիտետն անթույլատրելի է։ Մենք պետք է հստակ հայտարարենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ագրեսորներ են Արցախի եւ Հայաստանի ժողովրդի դեմ»։

Հիշեցնենք, որ Հոլիվուդում հայերը փակել են փողոցներ և 101-րդ մայրուղին:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս